ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 15-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում:

Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը՝ մինչեւ Տաթեւի խաչմերուկ:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ բացառապես ձմեռային անվադողերով:

Մայրաքաղաքում երթեւեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն եւ երթեւեկել ձմեռային անվադողերով: