Փետրվարի կեսին նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի այցն Ադրբեջան: 

Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են Թուրքիայի նախագահի արարողակարգի վարչությունից:  Տեղեկության համաձայն, ներկայումս ճշտում են այցի մանրամասները:  Առայժմ այցի ժամկետը եւ տեւողությունը հայտնի չէ, բայց հաղորդվում է, որ այն նախատեսված է փետրվարի կեսին:

 Ռ. Էրդողանի այցի ընթացքում բարձր մակարդակի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության նիստ կանցկացվի: