ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը նորմալ է վերաբերում իշխանության հետ կոալիցիա կազմելուն: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում:
«Նորմալ եմ վերաբերում, բայց չեմ ուզում մեկնաբանեմ նման բաները: Ես մենակ իմ կարծիքը կասեմ, որ կոալիցիոն կառավարությունը, ամեն դեպքում, արդյունավետ է»,- ասաց նա:
Հարցին, թե համաձա՞յն է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն կարծիքի հետ, որ կոալիցիան նպատակահարմար է միայն ոլորտում ազդելու իրական հնարավորություն ունենալու դեպքում, պատգամավորն ասաց. «Ես չեմ ուզում մեկնաբանեմ Նաիրա Զոհրաբյանի ասածները: Ես նորմալ եմ վերաբերում կոալիցիային»:




























