Անհրաժեշտ է վերակազմավորել գյուղացիների ու արդյունաբերության վարկերը։ Այդ մասին խորհրդարանում փետրվարի 2-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով, դա գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը կօգնի դուրս գալ վարկային կոլապսից։ Չի կարելի մոռանալ, որ վարկեր ունեցող գյուղացիներից շատերը մարդիկ են, որոնք զրկվել են Ռուսաստանում իրենց աշխատանքից, այնտեղ տնտեսական իրավիճակի վատացման պատճառով։ «1 մլն 400 հազար վարկերից հանրապետությունում գյուղացիականն ընդամենը 660 հազար է, իսկ արդյունաբերականն  ավելի քիչ՝ 27 հազար։ Առաջարկում եմ , ո ր Կենտրոնական բանկը բանակցի առեւտրային բանկերի հետ՝ այդ վարկերի տուգանքների ու տույժերի սառեցման մասին»,- նշել է Մելքումյանը։