Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է, թե իրականությանը չի համապատասխանում սերբ դիպուկահարի ձերբակալելու մասին մամուլում տարածված լուրերը։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է թե Ջիզրեում քուրդ զինյալների դեմ գործողությունների ժամանակ քրդերին օգնող սերբ դիպուկահար չի ձերբակալվել։ Նա այդ լուրերը շահարկումներ է անվանել։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվել, որ քուրդ զինյալներին օգնող սերբ դիպուկահար է ձերբակալվել։