Զարգացման ասիական բանկը Հայաստանի համար 112 մլն 960 հազար դոլար կհատկացնի քաղաքային զարգացման երկրորդ կայուն ծրագրի համար։ Համապատասխան վարկային համաձայնագրի նախագիծը փետրվարի 2-ին խորհրդարանում ներկայացրել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Միջոցները կտրամադրվեն 22 տարով 15 տարի արտոնյալ ժամկետով 6-ամսական Libor + ֆիքսված սպրեդ դրույքով։

2-րդ տրանշը կշարունակի առաջինը, որի շրջանակներում կառուցվում է շրջանցող մայրուղու սկիզբը՝ Արշակունյաց պողոտայից եւ Բագրատունյաց փողոցի խաչմերուկից Նորագավիթ թաղամասով եւ Արտաշատի մայրուղով։

2-րդ տրանշի միջոցներով ճանապարհը կշարունակվի Նորագավիթից Արգավանդ, այնտեղից Բաբաջանյան փողոց, իսկ հետո՝ Աշտարակի մայրուղի՝ Դավիթաշեն թաղամասի ճյուղով։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 17 կմ։