Պետք է հասկանալ, որ միջազգային հարթակներում հակահայկական փաստաթղթեր եղել են եւ կլինեն: Պետք է կարողանալ հետ մղել դրանք: Այդ մասին փետրվարի 2-ին խորհրդարանում հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը:
Միաժամանակ պետք չէ մասնավորեցնել դիվանագիտական հաղթանակներն ու պարտությունները: Կենսական կարեւորության հարցերում եւ հաջողությունները, եւ անհաջողությունները ընդհանուր են, հավելել է նա:
«Պետք է ավելի ակտիվորեն աշխատել, երկու կարծիք լինել չի կարող: Եվ այստեղ արդարացված է նույնիսկ մաքիավելիականությունը: Միասնականությամբ կարելի է ցանկացած նպատակի հասնել: Անհնարին ոչինչ չկա, հավատացեք», -ամփոփել է Զաքարյանը:




























