ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ:
2016 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 01:40-ին, ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, Երեւան քաղաքի բնակիչ Վ.Ազարյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:
ՃՈ համակարգչային բազա նշված արձանագրությունը մուտքագրելիս պարզվել է, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար Վ.Ազարյանի նկատմամբ նախկինում եւս կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա նա 26.05.2015թ. զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամանակով:
Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, բավարար հիմքեր եւ քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:



























