Առաջատար ֆինանսական տեղեկատվական գործակալություններից մեկը՝ Cbonds ընկերությունների խումբը, կազմել է Հայաստանի ներքին պարտատոմսերի կազմակերպիչների դասակարգման ցանկը:
Դրանում ընդամենը 4 հայաստանյան ներդրումային կազմակերպություններ են: Կորպորատիվ պարտատոմսերի ծավալով ցուցակը գլխավորում է «Ամերիաբանկ»-ը (13 մլն դոլարով), երկրորդ տեղում «Արմսվիսբանկ»-ն է (10 մլն դոլար), երրորդ հորիզոնականում հայտնվել է «Արարատբանկ»-ը (4 մլն դոլար): Չորրորդ եւ հինգերորդ տեղերում «Կապիտալ Ինվեսթմենթս» (2 մլն դոլար) եւ Renesa (1 մլն դոլար) ներդրումային ընկերություններն են:
Էմիսիայի քանակությամբ աչքի են ընկնում «Ամերիաբանկ»-ն ու «Արմսվիսբանկ»-ը՝ 3-ական էմիսիա: Մնացած կազմակերպություններից յուրաքանչյուրը 2-ական էմիսիա է իրականացրել:
Նշենք, որ պարտատոմսերը վերաբերում են ֆինանսավորման արտաքին աղբյուրներին եւ բաժնետիրական կապիտալի վերատեղաբաշխում չեն պահանջում:


























