Վանաձորում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  ժամեր առաջ Վանաձորի Վարդանանց փողոցում երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ 26-ամյա  երիտասարդը դանակահարվել է: Նա անգիտակից վիճակում տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:

Մեր տեղեկություններով, որ դանակահարության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է, նա 29 տարեկան է:  Միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: