Բասկետբոլի աշխարհի ֆեդերացիան (FIBA), Թուրքիայում անցկացված բասկետբոլի աշխարհի առաջնության ժամանակ հանդիսատեսին զվարճացնող կիսամերկ աղջիկների պարն արգելելու համար 3 հազար 200 շվեյցարական ֆրանկի չափով տուգանել է Թուրքիային։
FIBA-ն նման որոշում է կայացրել, քանի որ Թուրքիա-Ռուսաստան խաղի ժամանակ հայտնի պարուհիների խմբին թույլ չեն տվել ելույթ ունենալ:
Այդ խաղի ժամանակ ներկա է եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ներքին կարգով հրահանգել էր թույլ չտալ կիսամերկ աղջիկների ելույթը։
Բացի այդ, FIBA-ն տուգանել է նաեւ Թուրքիայի հավաքականի փոխմարզիչ Օմեր Ուղուրին՝ սխալ տեղ նստելու համար։




























