«Շրջադարձ» անվանումով կուսակցությունը եւս միացել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:
«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Փետրվարի 2-ին, տեղի է ունեցել «Շրջադարձ» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը եւ, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել «Շրջադարձ» կուսակցությունը, վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին»:




























