ՀՅԴ-ն այսօր՝ փետրվարի 3-ին, մեկ այլ ձեւաչափով է նիստ հրավիրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով այսօր երեկոյան կայանալիք նիստին:
«Մեր հերթական խորհրդակցությունն է: Մի քանի օր առաջ ունեցել ենք խորհրդակցություն մեր կոմիտեների ներկայացուցիչների եւ մարզային խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել քաղաքական զարգացումները, համագործակցության հնարավոր ձեւաչափը: Այսօր հերթական խորհրդակցությունն է, մեկ այլ ֆորմատով ենք հավաքվելու, մտավորական ու ակտիվ կուսակցականներ են լինելու, նույն հարցերն ենք քննարկելու»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Նշենք, որ այսօր երեկոյան տեղի կունենա Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի եւ Գործադիր մարմնի ընդլայնված նիստ, որն ամենայն հավանակնությամբ նվիրված կլինի կոալիցիային:




























