Քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ժանրն ինձ համար ընդունելի չէ, «Բարգավաճ Հայաստանին» կոալիցիա կազմելու առաջարկ չի եղել, եթե լիներ՝ անպայման կքննարկեինք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հերքելով մամուլի տեղեկությունները, թե կոալիցիայի մազ կազմելու հարցի շուրջ ԲՀԿ-ում «կռիվ է ընկել»:
«Չնայած եղել են խոսակցություններ, որ գուցե իմաստ ունի համագործակցության որեւէ տարբերակ ընտրել, այդ տարբերակին կողմ եւ դեմ լինողներ եղել են, բայց որեւէ վեճ չի եղել, կամ այն, որ ԲՀԿ-ի տունը կռիվ է ընկել, նման բան չկա: Կրկնում եմ՝ կոալիցիայի վերաբերյալ լուրջ քննարկում չի եղել, քանի որ նմանատիպ առաջարկ չի եղել»,-ասաց նա:




























