«Շիրակ կենտրոնը» կոչով դիմել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին։
«Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝ Մարտիրոսյան Ծովիկ եւՌիտան երկար ժամանակ է՝ բնակվում էին կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում:
Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, որն ունի հոգեկան առողջության խնդիրներ, կրկին հրկիզել է իրենց կացարանը եւ հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես հայտնվել են փողոցում:
Խնդրում ենք Ձեզ հրատապ միջոցներ ձեռք առնել՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեց կնոջը՝ քույրերից մեկին, հոգեկան առողջության կենտրոնում տեղավորել, իսկ մյուս քրոջը՝ տարեցների տուն-ինտերնատում, թեկուզեւ ժամականավորապես տեղավորելու նպատակով»,- ասվում է կոչում:





























