Հակառակորդը այսօր՝ փետրվարի 3-ին, խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ հակառակորդի կողմից արձակված գնդակը դիպել է Բերքաբեր գյուղի բնակչի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Տուժողներ չկան, վնասվել է միայն ավտոմեքենան: