2015թ. ՓՄՁ պետական աջակցության ամենամյա ծրագրի շրջանակներում գրանցվել է պետական աջակցության 13.2 հազար դեպք։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները։
Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի եւ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից 5.4 մլրդ դրամի չափով միջինում 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով ֆինանսական եւ ներդրումային աջակցություն է ցուցաբերվել 225 սուբյեկտների։ Վարկառուներից 89 տոկոսը մարզերից են եղել։
Գյուղատնտեսական տնտեսություններին հասանելի լիզինգի պայմաններով 100 մլն դրամի գյուղատնտեսական օգնություն է ցուցաբերվել։ SME DNC-ը աջակցել է 403 սկսնակ գործարարների։ Կանանց ձեռներեցության զարգացմանն աջակցելու ծրագրի շրջանակներում անցկացվել է 4 ծրագիր 164 կին ձեռներեցների համար։ Իսկ Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեության շրջանակներում աջակցություն է ստացել 225 ընկերություն։
2015թ. բացվել է 15946 ընկերություն, փակվել՝ 9862-ը։




























