Սիրիայի հարավ-արեւմուտքում՝ Դարաա քաղաքում, գրոհայինների արձակած հրթիռներից զոհվել է 10, վիրավորվել՝ 40 մարդ, հայտնում է ՍԱՆԱ պետական գործակալությունը։

Հաղորդվում է, որ տուժածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Հրթիռակոծման են ենթարկվել բնակելի թաղամասերը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Դամասկոսի շիական թաղամասում պայթյուններից 45 մարդ էր զոհվել։