Հայաստանում ապրանքների թանկացում չի դիտարկվում: Այդ մասին փետրվարի  3-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: 

Նա հիշեցրել է, որ 2015-ի դեկտեմբերին հանրապետությունում 12 ամսվա ինֆլյացիան  բացասական էր (0,1% դեֆլյացիա), իսկ տարվա ընթացքում միջին ինֆլյացիան կազմել է   3,4%:

Սակայն անհրաժեշտ է նշել, որ աճը վերաբերում է միայն ծառայություններին, իսկ ապրանքները չեն թանկացել:

Ավելին, ներմուծվող ապրանքները, հատկապես` ռուսականները, էժանանում են տարադրամի փոխարժեքի պատճառով: 

Նա հիշեցրել է, որ վարչապետի հանձնարարությամբ հետազոտվել են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` դեղամիջոցների գները:  Բայց մեծ կամ անհիմն թանկացումներ այստեղ եւս չեն հայտնաբերվել, հավելել է փոխվարչապետը: