Իրաքյան Անբար նահանգում Ռամադի քաղաքի մոտ սպանվել է ահաբեկչական    «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի զարմիկը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով   «Աս-Սումարիա» հեռուստաալիքին:

Գործակալության տվյալների համաձայն, Աբու Ահմադ աս-Սամրաին զոհվել է իրաքյան ՌՕՈՒ-ի ռմբակոծման հետեւանքով: Ավիահարվածների օբյեկտը այն շենքն էր, որում տեղակայված էր շարիաթի դատարանը: 

Ալ-Բաղդադիի զարմիկի հետ զոհվել են նաեւ նրան ուղեկցող ութ գրոհայինները: