Ռուսական կողմը գոհ է Սիրիայում ռազմական գործողության ընթացքում Իսրայելի հետ գործակցության մակարդակից: Այդ մասին հայտնել է Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ահաբեկչության դեմ պայքարի թեման քննարկվել է Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստան էր այցելել Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուն եւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի միջեւ համակարգման մասին:

«Մենք բավարարված ենք նրանից, թե ինչպես է կարգավորված մեր մեխանիզմը», — նշել է նա:

Սենատորն ընդգծել է, որ գործակցություն է հաստատվել Ռուսաստանի եւ Իսրայելի գլխավոր շտաբերի միջեւ: 

«Սիրիական ուղղությամբ գործողությունների կոորդինացիան չափազանց կարեւոր է:  Դա կոնկրետ արդյունք է տալիս»,-ամփոփել է Մատվիենկոն: