Իրաքի ԶՈւ-ն սկսել է Բաղդադի շուրջ ԻՊ գրոհայիններից պաշտպանող պատի շինարարությունը, հայտնել են Իրաքի զինված ուժերի հրամանատարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պաշտպանիչ պատը ահաբեկիչներին թույլ չի տա ներթափանցել եւ պայթուցիկ նյութեր ներս տանել մայրաքաղաք կամ դուրս գալ պայթուցիկներով պատված մեքենաներով»,- ասել է գեներալ-լեյտենանտ Աբդուլլահ Ամիր Աշ Շամմարին, փոխանցում է Reuters—ը։
Հիշեցնենք, որ հունվարի կեսին Բաղդադում գրոհայինները պայթեցրել էին ականապատ մեքենան եւ գերի վերցրել առեւտրի կենտրոնի հաճախորդներին։ Հարձակման հետեւանքով զոհվել էր 20 մարդ։




























