ՀՀ վարչապետի ղեկավարած՝ կաշառակերության դեմ պայքարի խորհուրդը բարձրացրել է պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերում ոչ կոռեկտ հայտարարությունների համար պատժելու հարցը։ Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում ասել է արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին։

Բավական երկար ժամանակ լրատվամիջոցները եւ իրավապաշտպանները հայտնում էին, որ անհրաժեշտ է պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերում կեղծ կամ ոչ կոռեկտ տվյալների համար պատժամիջոցներ կիրառել։

«Խորհրդի որոշման համաձայն՝ մշակվել է  դրա համար վարչական պատասխանատվության ենթարկելու օրինագիծ։ Սակայն մենք պլանավորում ենք քննարկումներ անցկացնել քրեական իրավունքի շրջանակներում»,- ասել է նախարարը։