Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տրամադրվելու վերաբերյալ քննարկումներից տեղյակ չեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ անդրադառնալով այն լուրերին, որ իշխանությունը այն զիջելու է Դաշնակցությանը։
«Ես տեղեկություն չունեմ այդ մասին, պատրաստ եմ զիջել , ով ըստ Սահմանադրության կորոշի դրա մասին»։
Հարցին, թե անելիքնե,ր ծրագրեր չունի՞, որ այդքան հանգիստ զիջում է ՀՅԴ-ին, ասաց. «Հեշտ ու հանգիստ չի... ես դեռ չեմ զիջել, Իմ զիջելով չի»։
Կարեն Ճշմարիտյանի խոսքով, պաշտոնի շուրջ այս քաննարկումները ստեղծում են լրատվամիջոները, ապա փորձում իր տրամադրությունները իմանալ։




























