Պաշտոնների փոփոխության հարցերը լրագրողների որոշելով չեն լուծվում։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այն լուրերին, որ ՀՅԴ-ն կոալիցիայի շրջանակում ցանկանում է նաեւ արդարադատության նախարարի պորտֆելը։

«Ես ընդամենն ուզում եմ ասել՝ լրատվամիջոցները գրում են, մեկնաբանում են, սակայն  որոշումները կայացվում են ոչ լրատվամիջոցների գրելով կամ ձեռամբ»,- ասել է նախարարը։

Հարցին՝ ճի՞շտ են այն լուրերը, որ այդ նախարարության պորտֆելը ՀՅԴ-ին չզիջելու առանցքային  պատճառներից մեկն էլ հենց իր անձով է պայմանավորված, ասաց․ «Սպասեք եւ կտեսնեք»։