Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում 13-ամյա աղջկան բռնաբարել են դպրոցի զուգահեռ դասարանի տարեկից տղաները։ Քննչական կոմիտեի քննիչները փաստի առթիվ նախաքննական ստուգում են իրականացնում։

Վարչությունից հայտնել են, թե դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, Մարշալ Վասիլեւսկու փողոցում գտնվող դպրոցում։ «Ներկայումս քննչական միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Քննության ընթացքում տրվելու է ուսուցիչների եւ ուսումնական հաստատության ղեկավարության իրավական գնահատականը»,- նշել են քննչական կոմիտեում։