Մոսկվայի արեւմուտքում երեք հանցագործներ դաժան ծեծի են ենթարկել Ռուսական աշխարհագրական ընկերակցության անդամ, ճանապարհորդ եւ հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին:
Ըստ Lifenews-ի, իրավապահները տեղեկացրել են, որ տղամարդը ոստիկանություն է զանգահարել եւ հաղորդել, որ չարագործները եւ հափշտակել փաստաթղթերով լի իր թղթապանակը: Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան:
Բժիշկները նրա մոտ աչքերի, դեմքի եւ գլխի հեմատոմա են ախտորոշել: Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալներին. նրանք Ուզբեկստանի քաղաքացիներ են: Հանցագործության շարժառիթները պարզվում են:




























