Երեւան-Արմավիր ավտոճանապարհին այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Վթարի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի:
«Արմավիր» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ տուժողներից մի քանիսը գանգուղեղային ծանր վնասվածքով տեղափոխվել են Երեւան:
Տուժողների վիճակը գնահատվում է ծանր:



























