Հալեպի նահանգի հյուսիսում Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները աշխարհազորայինների աջակցությամբ ճեղքել են Նուբլ եւ Ազ Զահրա բնակավայրերի շրջափակումը՝ փակելով Մայերում գտնվող գրոհայինների մատակարարումների ճանապարհը։ Ոչնչացվել են «Ջաբհաթ ան Նուսրայի» տասնյակ զինյալներ, իսկ մյուսները հանձնվել են կամ փախել, հայտնում է ՍԱՆԱ պետական գործակալությունը։
Խմբավորումների անդամները սոցիալական ցանցերում հայտնել են, որ Սիրիայի բանակի հարվածներից սպանվել են «Ֆալաք աշ Շամ» խմբավորման մի քանի պարագլուխներ։
Հիշեցնենք, որ ահաբեկիչները 2013թ. շրջափակել էին Նուբլ եւ Ազ Զահրա բնակավայրերը։




























