Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հաստատել է, որ թուրքական կողմը համաձայնություն չի տվել ՌԴ-ի տեսչական խմբի կողմից ներկայացված թռիչքի ուղղությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը պարզաբանումներ է տվել ռուսական կողմի հայտարարության հետ կապված եւ նշել, որ տեսչական թռիչքներն իրականացվում են երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Նա շեշտել է, թե իրենք համաձայն չեն եղել ՌԴ-ի առաջարկած ուղղությանը եւ մերժել են այն։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ ՌԴ-ն եւս մյուս երկրների նկատմամբ իր երկրում տեսչական թռիչքներում սահմանափակումներ է մտցնում։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, թե Թուրքիան խախտել է «Բաց երկնքի» մասին համաձայնագիրը՝ արգելելով ռուսական կողմին պայմանագրով նախատեսված թռիչք իրականացնել։

Թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե ՌԴ-ն ցանկացել է տեսչական թռիչքն իրականացնել Սիրիայի հետ սահմանով, որն էլ կատաղեցրել է Թուրքիային։