Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները 29-ամյա Գարուշ Ա.-ին հայտնաբերեցին Երեւանի Մուրացանի փողոցի տներից մեկում: Գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոստովանությունը չուշացավ. 2015 թ. սեպտեմբերին Երեւանի Իսահակյան թաղամասի թիվ 1/3 շենքի բակում կայանված, 64-ամյա Վլադիմիր Հ.-ի «Դոջ» մակնիշի ավտոմեքենայից գողացել էր էլեկտրական մարտկոցը:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: