Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 45-ամյա Վահան Թ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2003 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխինսկի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: