«Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն կազատվի չվճարած հարկերի տույժերից։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում։
Տույժերի ընդհանուր չափը 510.1 մլն դրամ է։ Ֆինանսական պարտականությունների ընդհանուր ծավալը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 933.3 մլն դրամ։ Հիմա ընկերությունը աշխատանքներ է տանում արտադրության ընդլայնման համար։
Եթե 2014թ. ընկերությունն արտադրել էր 23.3 հազար տոննա ցեմենտ, 2015թ.-ին՝ 80 հազար տոննա, ապա 2016թ. պլանավորվում է արտադրել 200 հազար տոննա։ Ընկերությունը դրա արդյունքում պետական բյուջե կվճարի 700 մլն դրամ։
Գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ պետությունը նախընտրել է հրաժարվել եկամուտներից, քան ստիպել գործարանին վաճառել ունեցվածքը։


























