Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին 1557 տոննա գարնանացանի գարի կտրամադրի սուբսիդավորված գնով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին Կառավարության նիստում։
Ինչպես նիստում ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, 1457 տ կներկրվի արտասահմանից, 100 տոննա էլ գնել են տեղական արտադրողներից։ Գյուղացիներին կտրամադրվի նաեւ անասնակերի սերմ։ Սերմերը տրամադրվելու են շուկայականից ցածր գներով՝ գարին՝ 130 դրամ, առվույտը՝ 1500 դրամ, կորնգանը՝ 370 դրամ մեկ կգ-ի դիմաց։
2011թ.-ից, երբ սկսվել էր սերմերի բաշխման ծրագիրը, գարու բերքատվությունը մեկ հեկտարից 20-22 ցենտներից դարձել է 28-29 ցենտներ։


























