Պետությունը Գյումրիում տեքստիլ արտադրության համար երեւանյան ներդրողին տարածք կհատկացնի։ Այս մասին համապատասխան որոշումն ըդնունվել է փետրվարի 4-ին կայացած Կառավարության նիստում։ Տարածքը տրամադրվելու է խորհրդանշական հազար դրամի դիմաց։
«Սաստեքս» ՍՊԸ-ն պատրաստվում է արտադրության մեջ 2.3 մլն եվրոյի ներդրում անել։ Այս մասին ասել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման հանձնաժողովի ղեկավար Արման Սահակյանը։


























