Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտակայքում սև ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 110 հասցեի օժանդակ շինությունում:
Ավելի ուշ ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է կինոկենտրոնում, որն արդեն մարվել է:



























