«Ռոսսելխոզբանկի» կառավարման խորհրդի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի որդին՝ Դմիտրի Պատրուշեւը, ընդգրկվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի թեկնածուների ցուցակում։ Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Փետրվարի 4-ին հայտնի է դարձել, որ ՌԴ կառավարությունը տնօրենների խորհրդում առաջադրել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի թեկնածությունը։

Ընկերության տնօրենների խորհրդում տեղերի հաստատման համար բաժնետերերը քվեարկելու են 2016թ. հունիսի 30-ին կայանալիք ամփոփ տարեկան ժողովի ժամանակ, փոխանցում է Lenta-ն։

Ներկայումս խորհրդում արդեն կա նախարարների կաբինետի մեկ անդամ՝ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։