Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայի ինժեներության եւ ֆիզիկայի ինստիտուտի 3 թուրք ուսանողների հեռացրել են ԲՈՒՀ-ից ԱԴԾ որոշմամբ։

Մարդու իրավունքների խորհուրդը հայց էր ուղարկել  Գլխավոր դատախազություն ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին ռուսական ԲՈՒՀ-երից 13 ուսանողների հեռացման կապակցությամբ։

«Մոսկվայի ինժեներության եւ ֆիզիկայի ինստիտուտի Ազգային հետազոտական միջուկային համալսարանի 3 ուսանողի հեռացրել են Անվտանգության դաշնային ծառայության՝ ՌԴ-ում նրանց ներկայության անցանկալի լինելու որոշման հիման վրա»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Մնացած 10 ուսանողներին հեռացրել են պայմանագրերը խախտելու կամ սեփական դիմումի հիման վրա, փոխանցում է Gazeta-ն։