Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստից հետո ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող մայր եւ դուստր Գայանե Բալագյոզյանին եւ Լուսինե Աղաբալյանին:

Վերջիններս վարչապետին են ներկայացրել «Գլենդել Հիլզ» ընկերության հետ առնչվող բնակարանային խնդիրը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ հարցը կգտնվի իր ուշադրության կենտրոնում եւ հանձնարարել պատասխանատուներին քայլեր ձեռնարկել՝ քաղաքացու խնդիրը լուծելու համար:

Նշենք, որ այսօր ավելի վաղ 37-ամյա կինը պառկել էր կառավարության շենքի առջեւ եւ հայտարարել, որ կհեռանա այդտեղից միայն վարչապետին հանդիպելուց հետո: