Պետությունը ճանապարհաշինարարության մեջ արտոնություն չունի: Այդ մասին փետրվարի  4-ին խորհրդարանում հայտնել է Ազգային ժողովի Տարածքային ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը` Համաշխարհային բանկի կողմից լրացուցիչ վարկային ֆինանսավորման քննարկմանը: 

Նրա խոսքով, կառավարությունը վարկեր է վերցնում որտեղ եւ ինչպես պատահի:  «Արժե  միլիարդավոր վարկեր վեցնել, բայց իմանալով, որ դրանք ի վերջո օգուտ կտան երկրին: Իսկ այժմ մենք վարկեր ենք վերցնում, ճանապարհներ են կառուցվում եւ իրոք լավ ճանապարհներ, բայց ինչքա՞ն կարելի է վերցնել, ի՞նչ ճանապարհներ կարելի է կառուցել եւ որտե՞ղ:  Պետական քաղաքականություն չկա, գերակայությունները սահմանված չեն: Իսկ դա շատ կարեւոր է, երբ ստիպված եք հաշվել ամեն կոպեկը», - ասել է Մարգարյանը: 

Նշենք, որ ՀԲ-ի ծրագիրը ենթադրում է մարզերում ճանապարհների վերանորոգման վարկային «Կենսական կարեւորության ճանապարհների բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում 40 մլն դոլարի չափով: