Անկարան ոչ մի փաստ չի ներկայացրել ՌԴ օդուժի կողմից իր սահմանը հատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ ռազմատիեզերական ուժերի ոչ մի օդանավ չի խախտել Թուրքիայի օդային սահմանը։ Անկարան մինչեւ հիմա իր մեղադրանքների որեւէ փաստացի ապացույց չի ներկայացրել։ Որեւէ տեղեկություն տրամադրելու մասին մեր դեսպանատան ուղիղ դիմումներին պատասխան չի տրվել»,- ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ իրենց բոլոր խնդրանքները՝ պարզաբանել, թե ինչում են իրենց մեղադրում, մնացել են օդում կախված։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ ուղարկած համանման դիմումները նույնպես անպատասխան են մնացել։