ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ քննարկում է ոչ թե պորտֆելների բաշխման, այլ  երկրի համար պատասխանատվություն ստանձնելու հարցը։ Այս մասին փետրվարի 4-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Եթե մենք որոշում ենք համագործակցել կամ կոալիցիա կազմել, ապա պետք է մանրամասն քննարկենք մեր հայացքները եւ հասկանանք, թե որքանով են դրան համընկնում»,- ասել է Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ մոտ օրերս երկու քաղաքական ուժերի համագործակցության հարցում պարզություն կմտցվի։ Հարցին, թե ինչու ՀՀԿ-ն չի համագործակցում ԲՀԿ-ի հետ, Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր դռները բոլորի համար բաց են բանակցությունների համար։ Միակ բանը, որ ՀՀԿ-ն չի ընդունում, նախապայմաններն են։ Ճիշտ չէ մեզ ասել՝ այս արե՛ք կամ այն արե՛ք, եւ մենք կհամագործակցենք»,- նշել է նա