Երեւանում հունվարի 19-ին վրաերթի ենթարկված 22-ամյա Արամ Ներսիսյանն այսօր՝ փետրվարի 4-ին, «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
Արամ Ներսիսյանին վրաերթի էր ենթարկել 25-ամյա Աշոտ Հ.-ն Երեւանի Արցախի պողոտայում:
Նշենք, որ Արամը Կոտայքի մարզից էր:



























