Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի  ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված Աշտարակի 25-ամյա բնակիչ Կարեն Մանուկյանն արդեն երկրորդ օրն է միացված է արհեստական շնչառության ապարատին, նրա վիճակը  կայուն ծանր է:  Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը  ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են  «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով ավտոմեքենաները: