Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ հաստատվել է ընթացիկ՝ իններորդ, նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի կազմը: Այն ղեկավարելու է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Նա այդ պաշտոնում փոխարինում է ԲՀԿ-ական Վահան Բաբայանին:
Նշենք, որ խմբակցություններից 4-ը ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար ներկայացրել են նույն անձանց, ինչ նախորդ նստաշրջանում:





























