ՀՅԴ-ն դեռ չի քննարկել օմբուդսմենի  պաշտոնում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը։ Այս մասին փետրվարի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Ես ինքս նրա հետ բավական մտերիմ չեմ շփվել, որպեսզի հստակ կարծիք կազմեմ։ Իսկ թեկնածուների առաջադրմամբ զբաղվող Պետաիրավական հարցերով հանձնաժողովում մեր ներկայացուցիչը դեռեւս ոչ մի թեկնածություն չի առաջադրել»,- ասել է Վարդանյանը։