Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 26-ամյա Ռաֆիկ Ն.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: