Արթուր Հարությունյանին («Պալաչ) պատկանող «Աբովյան» հեռուստաընկերությունը շարունակում է աշխատել, թեեւ գտնվում է սնանկության փուլում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հեռուստաընկերությունից:
«Առողջացման ծրագրով պետք է փորձենք հետագայում շարունակել մեր բնականոն աշխատանքը: Այս պահին միայն այսքանը կարող ենք ասել»,- հայտնեցին «Աբովյան» ՀԸ-ից:
Նշենք, որ «Պալաչ»-ին պատկանող «Աբովյան» հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն 2015թ. դեկտեմբերի 7-ին դիմել էր դատարան՝ խնդրելով ճանաչել իր սեփական սնանկությունը: Պատճառը, ըստ դիմումի, եղել է բանկերից մեկից վերցրած 32 մլն դրամի վարկը: Ներկայումս բանկի հանդեպ պարտքը կազմում է 47 հազար ԱՄՆ դոլար: Միաժամանակ հայտնել են, որ ընկերության ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է 19 մլն դրամ, իսկ պարտավորության ընդհանուր չափը՝ 23 մլն դրամ: Այսինքն՝ ընկերության պարտավորություններն ակնհայտորեն գերազանցում են իր ակտիվների արժեքը: Դատարանը բավարարել է սեփական սնանկությունը ճանաչելու մասին ՍՊԸ-ի դիմումը, իսկ պետական տուրքի հարցը համարել լուծված:




























