Սիրիայում թուրքական ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-34-ի հետ կապված միջադեպից հետո ՀՕՊ խմբավորում է ստեղծվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Այն թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել Սիրիայում ռազմական  առաջադրանքներ իրականացնող ռուսաստանյան ինքնաթիռներին սպառնացող վտանգը եւ անհրաժեշտության դեպքում համարժեք միջոցներ ձեռք առնել դրանց թռիչքների անվտանգության ապահովման համար», — ասել է Անտոնովը:

Միաժամանակ նա հավելել է, որ թուրքական ավիացիան Սիրիայում արշավ սկսելու դեպքում պիտի ամբողջությամբ հավատարիմ մնա ռուս-ամերիկյան հուշագրին: