Թուրքիայի Այնթափ նահանգում Յուսուֆ Թ․-ն սպանել է իրենից բաժանվել ցանկացող 21-ամյա կնոջն ու նրա ազգականներին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Յուսուֆ Թ․-ն իրենից բաժանվել ցանկացող կնոջը վիճել է կնոջ ազգականներից մեկի տանը։ Կնոջ համառությունը կատաղեցրել է Յուսուֆ Թ․-ին, ով սկսել է հրացանով կրակել տանը գտնվողների ուղղությամբ։
Այդ ընթացքում սպանվել է կինը եւ կնոջ 3 ազգականներից։ Ավելի ուշ ոստիկանները կնոջ մյուս ազգականների տանը հայտնաբերել են սպանված եւս 5 հոգու։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։




























